7 հուլիսի 2006 - 14:21 AMT
Հայկական պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում բրոշյուրներ է տարածել ադրբեջանական իշխանությունների վանդալիզմի մասին
Մի գեղեցիկ օր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից ելույթ կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ներկայացուցիչը: Այդ մասին ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նա ԵԱՀԿ խորհրդարանականների ուշադրությունն է հրավիրել նմանատիպ հարցում Սերբիայի քաղաքակիրթ մոտեցման փաստին, զուգահեռներ անցկացնելով Չերնոգորիայի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Բելգիայում ՀՀ դեսպանատան երրորդ քարտուղար Տիգրան Բալայանը, Վեհաժողովի մասնակիցներին բրոշյուրներ են բաժանվել հայկական մշակութային հուշարձանների հանդեպ ադրբեջանական իշխանությունների վանդալիզմի մասին:

Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը լիովին նվիրված էր ԼՂ-ի եւ Ադրբեջանի անվտանգության գոտում գրանցված հրդեհներին: Ելույթի ընթացքում խոստովանվել է, որ հրդեհները բնական երեւույթ են: Սակայն ադրբեջանցի պատգամավորը մեղադրեց հայկական կողմին այն բանում, որ նա միջոցներ չի ձեռնարկում հրդեհների մարման համար: Ընդլայնված նիստի վերջում հանդես եկավ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, որը ներկայացրեց հրդեհների առաջացման հարցում Ադրբեջանի մեղքը հաստատող փաստեր: