7 հուլիսի 2006 - 16:39 AMT
Վլադիմիր Պուտինն անհանգստացած է Ռուսաստանում ռասիզմի դրսեւորումներով
Ռասիզմի դրսեւորումները Ռուսաստանի համար չափազանց վտանգավոր են, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը բազմազգ եւ բազմակրոն պետություն է: Այդ մասին ինտերնետ-կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Եւ եթե մենք դրա նկատամամբ համապատասխան հետմղում չկատարենք, ապա դա խափանում է մեր ներքին հիմքերը, այսինքն` հենց Ռուսաստանի գոյության հիմքը: Մենք, իհարկե, դրա հետ կպայքարենք: Իմ կարծիքով, դա բազմաթիվ գործոնների հետ է կապված, այդ թվում` դա կապված է գաղթականների մեծ հոսքի եւ տեղական բնակչության վերաբերմունքի հետ այն բանի նկատմամբ, որ, մի շարք քաղաքացիների կարծիքով, կառավարությունը բավարար քայլերի չի դիմում իրենց սեփական շահերը պաշտպանելու համար»,- նշել է Վ.Պուտինը: Նրա խոսքերով, այս հարցերը պետք է լուծվեն եւ կլուծվեն Ռուսաստանում` հետեւողականորեն, օրենսդրական մակարդակով եւ իրավապահ մարմինների օգնությամբ: «Սակայն դա, իհարկե, բավարար չէ: Մենք հասկանում ենք, որ մենք պետք է նաեւ դաստիարակչական աշխատանք տանենք, պետք է աշխատել երիտասարդների հետ, սակայն յուրաքանչյուր ծայրահեղական դրսեւորում, յուրաքանչյուր օրենքի սահմանի խախտում կպատժվի քրեական օրինակարգով»,- հայտարարել է ՌԴ նախագահը: