12 հունվարի 2015 - 12:21 AMT
ՌԴ ՄԾ բաժանմունքները սկսել են արտոնագրեր տրամադրել աշխատանքային միգրանտներին

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության բաժանմունքները հունվարի 12-ին՝ տարվա առաջին աշխատանքային օրը, սկսում են աշխատանքային ներգաղթյալներին աշխատանքային թույլտվությունների փոխարեն արտոնագրեր տրամադրել: Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ին, հաղորդում է ТАСС-ը:

Այժմ կազմակերպություններն իրենց մոտ աշխատանքի են տեղավորելու ներգաղթյալներին իրենց կողմից գնված արտոնագրի հիման վրա, ընդ որում՝ քվոտաների համակարգը վերացվում է: Վերացվում է նաև «աշխատանքի թույլտվություն» անունով փաստաթուղթը:

Նորամուծությունը վերաբերում է այն օտարերկրացիներին, ովքեր ունեն Ռուսաստան առանց վիզայի մուտք գործելու իրավունք:

Սահմանը հատելու ժամանակ պոտենցիալ աշխատանքային ներգաղթյալը պետք է միգրացիոն քարտի վրա որպես այցի նպատակ նշի «աշխատանքը» և մուտքից հետո 30 օրվա ընթացքում արտոնագրի տրամադրման դիմում ներկայացնի: Այն կձևակերպվի Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային ստորաբաժանումներում:

2014-ի հունվարի 1–ից Ռուսաստանում զգալիորեն խստացվել է միգրացիոն օրենսդրությունը, քանի որ ուժի մեջ են մտել «ՌԴ մուտք գործելու և դուրս գալու մասին» օրենքի և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները։ Այսուհետ ՌԴ տարածք առանց վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում գտնվել յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում միայն 90 օր կամ համապատասխան մարմիններում ձևակերպել ՌԴ-ում ավելի երկարատև մնալու իրավունք։

Միաժամանակ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015–ի հունվարի 1–ից` հնարավորություն տալով ՀՀ քաղաքացիներին մուտք գործել ՌԴ տարածք և աշխատել առանց թույլտվության և աշխատանքային պայմանագրին համապատասխան: Ըստ Միգրացիոն ծառայության ներկայացուցչի, այդպիսով` ՀՀ քաղաքացիների իրավունքները հավասարեցվում են ՌԴ քաղաքացիների իրավունքներին։ Ալավերդյանը նաև հավելել է, որ միգրացիայի տեսանկյունից Ռուսաստանն այն երկիրն է, որն ավելի նախընտրելի է ՀՀ քաղաքացիների համար