10 դեկտեմբերի 2002 - 22:16 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ
Եվրոպայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները մտադիր են վաղը Փարիզում բողոքի ցույց կազմակերպել Ֆրանսիայի խորհրդարանի շենքի առջեւ: Ցույցի մասնակիցները ելույթ կունենան Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցելու դեմ: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 12-13-ը Կոպենհագենում կայանալիք ԵԱՀԿ վեհաժողովին կքննարկվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու ժամկետների որոշման հարցը: