10 դեկտեմբերի 2002 - 22:12 AMT
ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՁՄՌԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Իրանը մտադիր է 360 մՎտ էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին եւ Ադրբեջանին` ձմռան շրջանում այդ երկրներում էլեկտրաէներգիայի պակասը լրացնելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «IRNA» գործակալությունը, հայտարարել է Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության եւ տեղափոխման կազմակերպության ղեկավարի տեղակալ Աբդուլհոսեյն Ֆազլոլահին: Նրա խոսքերով, մատակարարումները կիրականացվեն էլեկտրաէնեգիայի փոխհոսքի ռեժիմով` ամռանը Իրանը նույն քանակության էլեկտրաէներգիա է ստացել Հայաստանից եւ Ադրբեջանից: Հետագայում էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները կարող են զգալիորեն աճել` էլեկտրահաղորդման նոր բարձրավոլտ գծերի կառուցման շնորհիվ: Նշենք, որ ներկայումս իրականացվում է «Հայաստանի սահման-Եր-ան» նոր էլեկտրահաղորդման գծի շինարարության նախագիծը, ինչը թույլ կտա գրեթե երկու անգամ ավելացնել Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ծավալները: