10 դեկտեմբերի 2002 - 22:15 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԺԱՄԱՆԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԴԻՏՈՐԴ ԵՎՐՈՊԱՅԻՑ
Դեկտեմբերի 11-ին Երեւան կժամանեն Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բյուրոյի մի խումբ փորձագետներ` փետրվարի 19-ին կայանալիք Հայաստանի նախագահի ընտրությունների նախապատրաստման աշխատանքներն անցկացնելու նպատակով: Ինչպես լրագրողներին այսօր տեղեկացրել է Հայաստանում ԵԱՀԿ առաքելության ղեկավար Ռոյ Ռիվը, եվրոպացի փորձագետները մտադիր են ուսումնասիրել իրավիճակը եւ որոշել ընտրությունները հսկող դիտորդների քանակը: Ընտրությունների նախօրեին, նրա խոսքերով, Հայաստան կժամանեն ավելի քան հարյուր դիտորդներ Եվրոպայից: