22 հունվարի 2015 - 12:00 AMT
Նոր USB մոդեմ հատուկ՝ Skype-ից օգտվելու համար

Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» հետվճարային ինտերնետային սակագնային պլաններից մեկին 12 ամսով՝ բաժանորդը կարող է ստանալ մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող և Skype ծառայությունից օգտվելու համար օպտիմացված «ՄՏՍ կոնեկտ E3351» USB մոդեմն` անվճար:

Այս տարբերակով սակագնային պլանի բաժանորդագրվելիս Skype ծառայությունը ակտիվացնելու դեպքում, Skype օգտագործելիս ինտերնետի սպառվող ծավալը չի հանվում սակագնային պլանով ամսական տրամադրվող գերարագ փաթեթից: Բացի այդ, Skype ծառայությունից օգտվելու ընթացքում սակագնային պլանով նախատեսված գերարագ ինտերնետ-փաթեթը սպառելուց հետո արագությունը սակագնային պլանով չի սահմանափակվում:

Skype-ից հատուկ պայմաններով օգտվելու ծառայության արժեքը կազմում է ամսական 500 դրամ:

Մոդեմի արժեքը 50.000 դրամ է՝ առաջարկվող սակագնային պլաններից մեկին անժամկետ բաժանորդագրվելու դեպքում:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):