10 դեկտեմբերի 2002 - 18:16 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԻՐՔԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՄՈՒՐ ԵՆ, ԳՏՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Ռուսաստանում հայկական սփյուռքի դիրքերն ավելի ամուր են, քան Հայաստանում` ռուսական սփյուռքինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Մոսկվայի կառավարության միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Բորիս Սիլաեւը: Նրա խոսքերով` Ռուսաստանում գործում են 10 հայկական դպրոց, որոնց հովանավորում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, եւ հայկական 5 մշակութային կենտրոն: Անդրադառնալով Ռուսաստանում բնակվող հայերի ծեծի դեպքերին` Բորիս Սիլաեւը նշել է, որ «տականքներ կան ամենուր»: Այդ կապակցությամբ, նրա ասելով, Մոսկվայի կառավարությունը ձեռնարկում է բոլոր միջոցները` հետագայում նման դեպքերից խուսափոլու համար: