10 դեկտեմբերի 2002 - 18:15 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԲԱՑԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանում նախատեսվում է բացել ռուսական մշակույթի կենտրոն: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական, «Ռոսզարուբեժցենտր» ընկերության ներկայացուցիչ Գենադի Բարիշնիկովը: Նրա խոսքերով` կենտրոնում գործելու են գրադարան եւ կինոդահլիճ: Ինչպես նաեւ տեղեկացրել է Գենադի Բարիշնիկովը, հաջորդ տարի կնշվի Արեւելյան Հայաստանի Ռուսական Կայսրության կազմի մեջ մտնելու 175-ամյակը: Այդ կապակցությամբ մշակվելու է համատեղ միջոցառումների համալիր: