10 դեկտեմբերի 2002 - 18:18 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎԱՏԻԿԱՆԸ ՈՐՈՇ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ ԱՆԿԱՐԱՅԻՑ
Վատիկանը դեմ չէ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, սակայն որոշ ակնկալիքներ ունի այդ առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Վատիկանի արտգործնախարար Ժան Լուիս Թաուրանը` Կոստանդնուպոլսի եւ համայն Թուրքիո հայոց պատրիարք Մեսրոպ արք.Մութաֆյանի հետ հանդիպմանը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայից Վատիկանի հիմնական ակնկալիքը` այդ երկրում կաթոլիկ համայնքի իրավական ճանաչումն է: