9 դեկտեմբերի 2002 - 23:15 AMT

ԼԻՈՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՄՇԱԿՈԻՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Պատասխան այցով Ֆրանսիայի Լիոն քաղաքում է գտնվում Երեվանի քաղաքապետարանի պատվիրակությունը` քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ: Քաղաքապետարանի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել տրանսպորտի եւ մշակույթի բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Մասնավորապես, հայկական կողմը մտադիր է ձեռք բերել 40 ֆրանսիական ավտոբուս, ինչը թույլ կտա բարելավել ուղեւորափոխադրումների անվտանգությունը, ինչպես նաեւ, սերտ մշակութային կապեր հաստատել երկու քաղաքների երաժշտական դպրոցների միջեւ: