18 հուլիսի 2006 - 18:41 AMT
Թուրքիան ռազմական ներխուժում է ծրագրում Իրաքի տարած քրդերի դիրքերին հարվածելու համար
Թուրքիայի պաշտպանության նախարարաությունը երկրի կառավարության հրամանով Իրաքի հյուսիս ներխուժելու ռազմական ծրագիր է սկսել մշակել: Թուրք զինվորականների թիրախ կդառնան քուրդ գրոհայինների կայանները: Ինչպես հայտնում է Associated Press-ը, այդպիսի տեղեկատվություն է հայտնվել այսօր մի շարք թուրքական ԶԼՄ-ներում, այդ թվում` երկրում ամենամեծ հեռուսաընկերության` NTV-ի եթերում: Անկարայում պաշտոնապես այդ ինֆորմացիան չեն հաստատել: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը այսօր մեկնաբանել է այդ տեղեկությունները: «Մենք գիտենք, ինչպես միայնակ լուծենք ահաբեկչության հարցը: Մեր իրավասու ծառայությու-նները սկսել են նախապատրաստությունը եւ կշարունակեն այն»:

Ինչպես հայտնել է «Թրենդ»-ը, հղում կատարելով ՌԲԿ-ին, երեկ Թուրքիան դիմել է Իրաքի եւ ԱՄՆ-ի իշխաննություններին` կոչ անելով «վերջ տալ քուրդ անջատողականների ակտիվությանը, ովքեր տեղակայվում են Իրաքի հյուսիսում»: Եթե անհրաժեշտ միջոցներ չընդունվեն, Թուրքիան պատրաստվում է «օգտագործել իր միջազգային իրավունքները մինչեւ վերջ», հայտարարել է երկրի արդարադատության նախարար Սեմիլ Սիսեկը:
Իրադրության սրման առիթ հանդիսացավ անցյալ շաբաթ թուրքական անվտանգության ծառայության 15 ներկայացուցչի սպանությունը, ինչում Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Քրդական աշխատանքային կուսակցությանը (ՔԱԿ): Վերջինս քրդերի անկախության համար պայքար է մղում 1984 թվականից ի վեր: Ավելի քան 20 տարվա ընթացքում ՔԱԿ-ի գրոհայինների ձեռքից մահացել մոտ 37 հազ. մարդ: