9 դեկտեմբերի 2002 - 18:51 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԺՆԵՎ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԻՍՏԻՆ
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնել է Ժնեւ` մասնակցելու դեկտեմբերի 10-ին կայանալիք Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր խորհրդի աշխատանքին: Ինչպես սպասվում է, խորհուրդը վերջնականապես կլուծի ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը, որի կապակցությամբ կողմերը կստորագրեն մոտ 20 փաստաթուղթ: Երկրի խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո, Հայաստանը մեխանիկորեն կդառնա ԱՀԿ անդամ: