7 դեկտեմբերի 2002 - 18:33 AMT
ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ԱՆՑ Է ԿԱՑՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՀԱՆԴԵՍ
Բելառուսում Հայաստանի դեսպանատանը անց է կացվել հայ գինեգործների արտադրանքի շնորհահանդես: Բելառուսի փորձագետների եւ ներմուծողների դատին են ներկայացվել Հայաստանի առաջատար ընկերությունների արտադրությունը, որոնք շարունակում են հայկական գինեգործության բարի ավանդույթները: «MAP» ընկերության ներկայացուցիչ Սոս Ավետիսյանի խոսքերով, այդ շնորհահանդեսը «եւս մեկ քայլ դարձավ հայկական գինիների Բելառուսի շուկա ներմուծման ուղղությամբ»: