3 օգոստոսի 2006 - 17:12 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներին առաջարկել է հանդիպել աշնանը Պրահայում
Փարիզում կայացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: ԱՄՆ-ի միջնորդ Մեթյու Բրայզան իր գործընկերներ Բերնար Ֆասյեին (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզային (Ռուսաստան) ներկայացրել է տարածաշրջանային այցի արդյունքները: Ինչպես հայտնում է Asbarez Online-ը, այցի արդյունքները ներկայացվել են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանին եւ Էլմար ՄԱմեդյարովին առաջարկել են հանդիպել Պրահայում այս տարվա աշնանը: