8 օգոստոսի 2006 - 16:56 AMT
Բաքվում ցրվել է հակաիսրայելական հանրահավաքը
Ադրբեջանական ոստիկանությունը խանգարել է հարյուր մահմեդականներից բաղկացած խմբին բողոքի ցույց անկացնել Բաքվում Իսրայելի դեսպանատան առջեւ: Ակցիայի մոտ հարյուր մասնակիցները հակաիսրայելական նշանաբաններ են հնչեցրել` կոչ անելով այդ երկրին վերջ տալ ռազմական գարծողություններին Լիբանանի դեմ: Նրանք փորձել են մոտենալ դեսպանատանը ոստիկանության մի քանի կորդոնի միջով, սակայն նրանց դա չի հաջողվել: Հանրահավաքի մոտ 20 մասնակցիներ ձերբակալվել են ոստիկանության կողմից: Ինչպես հայտնի է, Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ռազմական հակամարտության սկզբից ի վեր վերջինիս նկատմամբ աջակցության ցույցեր են անցել մի շարք իսլամական պետություններում, հայտնում է «Ինտերֆաքսը»: