8 օգոստոսի 2006 - 18:57 AMT
Սիրիան չի խառնվի Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ընթացող պատերազմին
Սիրիան չի խառնվի Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ընթացող պատերազմին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Սիրիային այդ հարցում ոչ ոք չի աջակցի եւ առաջին հերթին Ռուսաստանը, որից Սիրիան կախման մեջ է»,- նշել է նա:
Իր հերթին, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նաեւ ընդգծել է, որ Սիրիան, ոչ էլ առավել եւս Իրանը չեն համարձակվի պատերազմ սկսել Իսրայելի դեմ: «Այդ դեպքում, նրանք գործ կունենան ԱՄՆ-ի հետ` բառիս բուն իմաստով»,- ասել է:
Նշենք, որ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է Բեյրութում, որ Սիրիան պատրաստ է տարածաշրջանային պատերազմին եւ կպատասխանի Իսրայելի յուրաքանչյուր ագրեսիային: