31 մարտի 2015 - 17:30 AMT
«Չեմ իմացել՝ ինչ եմ արել». Ադրբեջան անցած զինվորի նամակը հարազատներին

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) Բաքվի ներկայացուցիչները մարտի 30-ին հանդիպել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանն անցած պայմանագրային զինծառայող Անգրանիկ Գրիգորյանին, տեղեկացնում է ԿԽՄԿ լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին:

Նրա փոխանցմամբ, ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են, զրուցել նրա հետ և փոխանակվել ընտանեկան բնույթի տեղեկատվությամբ, գրում է , գրում է Panorama.am-ը: շ

Այլ մանրամասներ է ներկայացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի գյուղապետ Գարիկ Սարգսյանը: Անդրանիկ Գրիգորյանը հենց այս գյուղի բնակիչ էր: Գյուղապետն անձամբ կարդացել է նամակը. «Գրել ա, որ մամ ջան, պապ ջան, ես չարությունից չեմ անցել սահմանը, եսիմ, ստացվել ա, չեմ իմացել՝ ինչ եմ արել: Լոխ լավ ա, մի քիչ էլ սպասեք կգամ, ցախը կառնենք, ձմեռվա ցախ կունենանք, լոխ լավ կըլնի: Մի ջղայանցեք իմ վրա»;

Անդրանիկը տանն ապրել է հոր և մոր հետ, հայրը հաշմանդամություն ունի, իսկ մայրն էլ, գյուղապետի փոխանցմամբ, առողջական որոշ խնդիրներ ունի: Քույրն ամուսնացած է: Ապրում են բավարար սոցիալական պայմաններում: «Անցյալ տարի ավտո առան, պայմանագրային զինծառայող ա, նորմալ աշխատավարձ ստանում ա», -ներկայացրեց գյուղապետը, որի համար էլ էր տարօրինակ՝ ինչպես է ստացվել, որ տղան հատել է սահմանը:

Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991-ին ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն սկսել է բանակցել ադրբեջանական կողմի հետ սահմանն անցած 24-ամյա զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասով: Միջազգային կոմիտետեի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին, սակայն, մանրամասներ չի հայտնել։

Մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից)։