4 սեպտեմբերի 2006 - 18:26 AMT
Ջավախքի հարցը կարող է քննարկվել «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ընթացքում
Չի բացառվում, որ Սամցխե-Ջավախքի հարցը կարող է քննարկվել «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ընթացքում: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: «Համաժողովի օրակարգում առանձին հարց այդ հայաբնակ շրջանի մասին չկա, սակայն ես կարծում եմ, որ հարցն այսպես թե այնպես կքննարկվի: Ինչ վերաբերում է պաշտոնական Երեւանի դիրքորոշմանը, ապա ես եւս մեկ անգամ կրկնում եմ` Ջավախքը դա Վրաստանի ներքին գործն է, սակայն Հայաստանը չի կարող մի կողմ քաշվել, քանի որ այն վերաբերում է մեր հայրենակիցների ճակատագրին: Սա շատ նուրբ թեմա է եւ ՀՀ գործողությունները պետք է շատ զգուշավոր եւ հավասարակշռված լինեն, չվնասեն Հայաստանի եւ Վրաստանի միջկառավարական հարաբերություններին»,-ընդգծել է Օսկանյանը: