5 սեպտեմբերի 2006 - 15:34 AMT
Ռ. Մեխտիեւ. «Բաքուն չի ցականում պատերազմ, սակայն չի բացառում դրա վերսկսկումը»
«Ադրբեջանը չի ցանկանում վերսկսել Հայաստանի դեմ պատերազմը, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների կործանման դեպքում ստիպված կլինի տարածքների հարցի լուծման այլ ուղիներ փնտրել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիեւը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի հետեւողական միջոցների դիմել ազգային զինված ուժերի մարտունակության ամրապնդման համար, եւ այդ ուղղությամբ տարվող քայլերից առաջինը ռազմական արդյունաբերության նախարարության ստեղծումն է, հայտնում է Day.az-ը: