14 ապրիլի 2015 - 11:53 AMT
Կառավարությունը պատրաստ է ընդունել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաներին

ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդունել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաներին, ասել են գործադիրում:

«Կառավարությունը պատրաստ է պատշաճ ձևով ընդունելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար»,- ասված է պատասխանում, գրում է Tert.am-ը:

Սիրիայում Հալեպը վերջին օրերին դարձել է իսլամիստների և կառավարական զորքերի ամենաթեժ մարտերի թիրախը: Անցած երկու օրերին Հալեպի հրթիռակոծության հետևանքով ավելի քան 45 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից առնվազն հինգը՝ երեխաներ: Զգալի տուժել է նաև հայաշատ Սուլեյմանիե թաղամասը: Սիրիայում բնակվող հայերից շատերը տարբեր սոցցանցերում կոչեր են հնչեցրել հայ երեխաներին պատերազմական գոտուց դուրս բերելու մասին։