Մատենադարանի մեծ դահլիճում ապրիլի 28-ին մեկնարկել է «Վերապրած մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին: Գիտաժողովը կազմակերպել է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի դրամաշնորհի միջոցով։
Նախատեսված է նաև «Հիշողության կերպարանքները» խորագրով միջազգային գիտաժողով, որը դարձյալ նվիրված է լինելու Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին։
«Մեր նպատակն է ոչ միայն ցույց տալ կորուստների ահռելիությունը, այլև մեր պահպանված ժառանգության ուժն ու զորությունը, կենսականությունը և պայծառությունը»,- բացման խոսքում ասել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյան՝ նշելով, որ բոլոր ցուցադրությունները գիտական հենք ունեն և կարող են նոր ուսումնասիրությունների հիմք հանդիսանալ, մեջբերում է Tert.am-ը:
Նա հավելել է, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը ստիպում է վերաիմաստավորել հայկական մշակույթի ընթացքը, կենդանի պատմությունը, որն ընկած է հայերի կենսափիլիսոփայության հիմքում և նրա անկյունաքարն է.
«Մեզ տրված է պահպանել, նոր կյանք ու շնչառություն տալ ձեռագրերին, հնագույն վավերագրերին, որոնք մեր հիշողության կրողներն են և նրանց հետ շփումն ինչ-որ իմաստով մեզ դարձնում է համամարդկային հիշողության կրողներ»:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվող զեկույցները վերաբերում են Հայոց ցեղասպանությանը` առանձնահատուկ շեշտելով ցեղասպանության հետևանքով հայերեն ձեռագիր մշակույթի կորուստները և հայ ձեռագրական ժառանգությանն առնչվող նյութեր:
Վերջին 20 տարվա 300 նորոգված ձեռագրերը Եղեռնի ճանապարհով եկած ձեռագրերն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մատենադարանի վերականգնողական բաժնի վարիչ Էլիազյան Գայանեն։
«Ամբողջ աշխարհում կան ձեռագրեր` Երուսաղեմում, Սիրիայում , Վիեննայում, Սուրբ Ղազարում, Բեռլինի ազգային գրադարանում, Լոնդոնի ազգային գրադարանում: Որտեղ հայեր կան, որոնք փրկվել են Եղեռնից, իրենց հետ տարել են ձեռագրեր»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ Անթիլիասում ևս Եղեռնից փրկված 152 ձեռագիր կա, իսկ Նոր Ջուղայում 700 ձեռագիր կոնսերվացվել է:
Հիշեցնենք, որ այսօր Մատենադարանի մեծ դահլիճում մեկնարկել է «Վերապրած մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մատենադրանում լրագրողների հետ զրույցում ասաց Մատենադարանի վերականգման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց բաժնում ձեռագրերից գրեթե ամեն երկրորդն անցել է Եղեռնի ճանապարհով.
«Ձեռագրերն ապրել են նույն տառապանքները, ինչ որ մարդիկ են ապրել: Հիմա մենք վերականգնում ենք մեծադիր ձեռագրեր: Զարմանում ես՝ տեսնելով այդ ձեռագրերի մեծությունը, ծանրությունը ու թե ինչպես են մարդիկ իրենց երեխաներին, կահ-կարասին փրկելով, փրկել նաև ձեռագրերը, իրենց հետ տարել այդքան ճանապարհ»:
Նա հավելել է, որ վերջին քսան տարվա ընթացքում նորոգել են Եղեռնը վերապրած 200-300 ձեռագիր: Panorama.am-ը գրում է, որ, ըստ Էլիազյանի, նման ձեռագրերը շատ-շատ են, գտնվում են ոչ միայն Մատենադարանում, այլև աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հայտնվել են հայերը Հայոց ցեղասպանությունից հետո՝ Երուսաղեմում, Սիրիայում, Անթիլիասում, Սուրբ Ղազարում, Վիենայում, Բեռնինի, Լոնդոնի ազգային գրադարաններում և այլուր: