13 սեպտեմբերի 2006 - 16:44 AMT
ՄԱԿ-ի ԳՎ օրակարգում չի ընդգրկվի ՎՈՒԱՄ-ի առաջարկած հակամարտությունների մասին կետը
ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 61-րդ նստաշրջանի գլխավոր կոմիտեն որոշում կայացրեց չընդգրկել ՎՈՒԱՄ-ի կողմից առաջարկված «Ձգձգված հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի տարածաշրջանում եւ դրանց ազդեցությունը միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման վրա» կետը Գլխավոր Վեհաժողովի օրակարգում: Գլխավոր Կոմիտեի նիստում հարցի քննարկման ընթացքում ՎՈՒԱՄ-ի առաջարկին ի պաշտպանություն հանդես եկան Ուկրաինան` ՎՈՒԱՄ-ի անունից, եւ Մոլդովան, իսկ առաջարկությանր դեմ` Ռուսաստանն ու Հայաստանը: Քանի որ գլխավոր կոմիտեի անդամ երկրներից որեւէ մեկը հանդես չեկավ ի պաշտպանություն ՎՈՒԱՄ-ի առաջարկի, գլխավոր կոմիտեն որոշեց, առանց քվեարկության, ԳԱ 61-րդ նստաշրջանի օրակարգում չրնդգրկել առաջարկված կետը: