13 սեպտեմբերի 2006 - 18:09 AMT
Վրաստանը հույս ունի` ԵՄ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հաջող կանցնեն
Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին հույս ունի, որ մինչեւ Վրաստանը Եվրամիության հետ կստորագրի Գործողությունների ծրագիրը, Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում բանակցությունները հաջողությամբ կավարտեն Ադրբեջանն ու Հայաստանը: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե կազդի արդյոք հարեւանների Եվրամիության հետ համաձայնության բացակայությունը իրենց երկրի ԵՄ գործողությունների ծրագրին միանալուն, նախարարը նշեց, որ իր մոտ եղած տվյալների համաձայն, Հայաստանն արդեն ավարտել է բանակցությունները ԵՄ հետ, իսկ Ադրբեջանը, «հուսով եմ, կհասցնի պայմանավորվել մինչ այդ»: Եվրամիության հետ Գործողությունների ծրագրի ստորագրման ժամկետ Գելա Բեժուաշվիլին հայտնեց հոկտեմբերի 2-3, հենց այդ ժամանակահատվածում տարածաշրջանային այցի շրջանակներում Վրաստան է ժամանելու Եվրամիության «Եռյակը», հայտնում է «Թրենդը»: