14 սեպտեմբերի 2006 - 14:44 AMT
Հաջորդ տարի Բելառուսում կանցնեն Հայ մշակույթի օրեր
Հաջորդ տարի Բելառուսում կանցնեն Հայաստանի մշակույթի օրեր: Ինչպես նշել է Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, հայկական կողմն արդեն մշակում է միջոցառումների ծրագիրը: Բելառուս արվեստասերները պետք է որքան հնարավոր է շատ իմանան Հայաստանի մշակութային կյանքի ավանդական եւ ամենաժամանակակից ուղղությունների մասին, գտնում է դիվանագետը: Մշակութային համագործակցությունը հայ-բելառուսական փոխգործակցության ողջ համալիրի կարեւոր մասն են կազմում: Բելառուսներն անկեղծորեն հետաքրքրվում են Հայաստանի ներկայացուցիչների ստեղծագործություններով: Օլեգ Եսայանը հիշեցրել է, որ Բարեկամության տանը Հայաստանի անկախության 15-ամյակի կապակցությամբ ներկայացվել է հայ գեղանկարիչների ցուցադրությունը, որոնք ապրում եւ ստեղծագործում են Բելառուսում: Դեսպանը հաղորդել է, որ բելառուս հանդիսատեսի համար Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ կկազմակերպվի եւս մեկ գեղարվեստական ցուցադրություն, հաղորդում է «Բելտա» գործակալությունը: