14 սեպտեմբերի 2006 - 14:54 AMT
Զգալիորեն ակտիվանում է հայ-բրազիլական համագործակցությունը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Ռենատե Ստիլլեն, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Ռ. Քոչարյանը շնորհավորել է դեսպանին եւ ասել, որ հայ-բրազիլական համագործակցության աշխուժացում է ակնկալում` կապված Բրազիլիայի` Երեւանում դեսպանատուն ունենալու որոշման հետ: Ռ.Ստիլլեն եւս նշել է, որ այստեղ գտնվելով դեսպանությունն առավել արդյունավետ կարող է աշխատել` փորձելով առաջին հերթին ակտիվացնել տնտեսական կապերը: Դեսպանի խոսքով, համագործակցության զարգացմանը կարող է նպաստել նաեւ Բրազիլիայի հայ համայնքը, որի մի քանի ներկայացուցիչների հետ նա հանդիպել է մինչեւ Երեւան ուղեւորվելը: