7 մայիսի 2015 - 11:53 AMT
Ռուսական ռազմակայանի զինծառայողներն առաջին անգամ մասնակցել են «Անմահ գումարտակ» ակցիային

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողները Գյումրիի թիվ 19 միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտների հետ առաջին անգամ մասնակցել են «Անմահ գումարտակ» ակցիային, հայտնում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը:

«Հաղթանակի հերոսների հիշատակին նվիրված հանրահավաքին մասնակցել է մոտ 300 զինծառայող և մոտ 150 աշակերտ: Երեխաներն ու ռուս զինծառայողները կրում էին Հայրենականի տարիներին զոհված իրենց պապերի և տատերի լուսանկարները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Անմահ գումարտակ« ակցիան անցկացվում է Մեծ հայրենական պատերազմի մարտիկների ու հրամանատարների մոռացված անունները հավերժացնելու նպատակով: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հուշահամալիրի հիշատակի պատին ամեն տարի նոր անուններ են ավելանում` վետերանների անունները, որոնք զոհվել են ոչ միայն մարտի դաշտում, այլև ստացած վերքերից արդեն պատերազմից հետո:

Նախօրեին զինծառայողները մոտ հազար գեորգիևյան ժապավեն են բաժանել` «ի նշանավորումն խորհրդային ժողովրդի հաղթանակի Մեծ Հայրենական պատերազում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Գեորգիևյան ժապավեն» առաջին ակցիան տեղի ունեցավ 2005-ին, հետագայում ավանդական դառնալով: Միլիոնավոր մարդկանց համար այն խորհրդանշում է հիշողությունը, սերունդների կապն ու զինվորական փառքը:

Ռազմակայանի զինծառայողները պատրաստվում են Հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին: Մայիսի 9-ին շքերիթն կմասնակցի 1200 զինծառայող, նրանց հետ միասին շքերթին կմասնակցեն ՀՀ-ում ծառայող ռուս սահմանապահները: