14 սեպտեմբերի 2006 - 18:58 AMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձեւաչափի փոփոխություն չի լինի
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափի փոփոխության եւ ՄԱԿ տեղափոխման փորձը Ադրբեջանի կողմից նոր չէ: Ադրբեջանը բազմաթիվ անգամներ այդպիսի քայլեր է ձեռնարկել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ցանկանում է քննարկումը տեղափոխել ՄԱԿ, քանի որ ԵԱՀԿ-ում կողմերից մեկի համար անընդունելի ցանկացած որոշման համար կարելի օգտագործել վետոյի իրավունքը: «Հայաստանը, ինչպես հիշում եք, օգտագործեց այդ իրավունքը 1996 թվականին Լիսսաբոնում, երբ ԵԱՀԿ-ն պատրաստվում էր Հայստանի համար ոչ շահավետ որոշում ընդունել»,- ասել նա:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ բանակցությունների ձեւաչափի փոփոխություն չի լինի: «Եթե Հայստանին ձեռնտու չէ ԵԱՀԿ ձեւաչափի փոփոխությունը, ապա դա տեղի չի ունենա ոչ հիմա, ոչ էլ առաջիկա ժամանակ: Դա չի կատարվի մի պարզ պատճառով. եթե երկու խաղացողներից մեկը համաձայն չէ, մյուսը մնում է միայնակ: Ու՞մ հետ պետք է խոսի Ադրբեջանը, ինքն իր հե՞տ: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ցանկությանը, նրանք կարող են անել, ինչ ցականում են»,- ընդգծել է Իսկանդարյանը: