17 հուլիսի 2003 - 00:09 AMT
ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԿՀՆՉԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ
ԱՄՆ-ում կայանալիք «Plymouth Folk Festival» ազգագրական երգի փառատոնում, որը կբացվի հուլիսի 18-ին, կներկայացվեն հայկական ժողովրդական երգեր: Համաձայն ամերիկյան ԶԼՄ-ների, դրանք կկատարի հայ երգչուհի Ալիդա Եփրեմյանը` սաքսոֆոնահար Սիմոն Կասելի նվագակցությամբ: Փառատոնի ընթացքում կհնչեն Ասիայի, Եվրոպայի, Ամերիկայի երկրների ժողովուրդների ստեղծագործություններ: