19 սեպտեմբերի 2006 - 18:08 AMT
Հայաստանը կարող է օգտագործվել որպես տարանցիկ երկիր իրանական գազի համար
ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համակարծիք են Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելու հարցում իրանական գազը արեւմուտք տեղափոխման համար: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, երկու գերտերությունները հասկանում են, որ Հայաստանի համար, որը, ըստ էության, գտնվում է տնտեսական շրջափակման մեջ, անհրաժեշտ է գազի այլընտրանքային աղբյուր ունենալ: «Կարեւոր է նաեւ, որ այդ փաստը հասկանում է նաեւ Ռուսաստանը` Հայաստան «կապույտ վառելանյութ» ներկրող միակ երկիրը: Դա չի նշանակում, որ ամերիկացիները մի գեղեցիկ առավոտ արթնացան ու հայտարարեցին, որ Հայաստանն այլընտրանքային աղբյուրներ չունի: Այդ փաստին նախորդել էր երկու պետությունների երկար աշխատանքն ու բոլոր շահերի գնահատումը»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, ապա Կիրո Մանոյանը գտնում է, որ դրանցում որեւէ փոփոխություններ չեն սպասվում: «Դրանց վատթարացման միակ փաստը կարող է դառնալ «իրանական գործը»: Հայ-իրանական հարաբերությունների հարցում կարող են խնդիրներ առաջանալ, եթե ԱՄՆ ցանկությունները իրականություն դառնան, եւ միջազգային հանրությունը պատժամիջոցներ ձեռնարկի Իրանի դեմ»,- ընդգծել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը, հայտնում է Regnum-ը: