20 սեպտեմբերի 2006 - 14:02 AMT
Ղարաբաղի համար պատասխանատվությունը ընկած է Հայաստանի ուսերին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է ժամանակ, որպեսզի Հայաստանը կողմնորոշվի` ինչ է անվտանգությունը ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ ժողովուրդների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, ՀՀ դիրքոշորումը պետք է լինի խիստ եւ սկզբունքային: «Անհրաժեշտ է հստակ որոշել Հայաստանի եւ ԼՂՀ-ի ռազմավարական, տարածքային, վերջապես հոգեւոր անվտանգության սահմանները եւ հասկանալ` ինչ է մեզ սպասվում ԼՂՀ անվտանգության գոտի կազմող նույնիսկ մեկ շրջանի հանձնման դեպքում: Այս հարցում որոշման ընդունման ողջ պատասխանմատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների ուսերին, որոնք իրենք իրենց առջեւ պետք է պատասխան տան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ձեռնարկված յուրաքանչյուր քայլի համար»,- ընդգծել է Հիլդա Չոբոյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ