3 դեկտեմբերի 2002 - 18:31 AMT
ՄՈՍԿՎԱՅԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵԼ Է ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ` «ԼՈՒԿՕՅԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆԸ ՄԵՂՍԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Մոսկվայի դատախազությունը հանել է գործարար Գագիկ Բղդոյանին առաջադրված բոլոր մեղադրանքները, որին իրավապահ մարմինները կասկածում էին «Լուկօյլ» ընկերության փոխնախագահ Սերգեյ Կուկուրայի առեւանգման կազմակերպման մեջ: Բղդոյանից հանված են նաեւ մեղադրանքներն այլ քրեական գործերի կապակցությամբ, որոնք ներկայացվել էին այն բանից հետո, երբ գործարարն ինքնակամ ժամանել էր Մոսկվա` դատախազությանը ցուցմունքներ տալու համար: