25 սեպտեմբերի 2006 - 14:47 AMT
Ադրբեջանցիների կողմից ՀՀ ԶՈՒ դիրքերի գնդակոծության հետեւանքով սպանվել է հայ զինծառայող
Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:30-ի սահմաններում ադրբեջանական Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել: Ինչպես հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարույթան մամլո ծառայությունը, Իջեւանի զորամասի մարտական դիրքերի ուղղությամբ դիպուկահարի կողմից արձակված կրակի հետեւանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1964թ. ծնված ենթասպա Գառնիկ Մելյանը: