25 սեպտեմբերի 2006 - 19:26 AMT
Շիրակ-Պուտին-Մերկել հանդիպման ժամանակ քննարկվել են հակմարտությունները ԱՊՀ-ում
Ցանկացած կարգավորման հիմք պետք է դառնա երկխոսության եւ փոխզիջման ձգտումը: Այդ մասին Փարիզում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Եթե այդպիսի քաղաքական կամք ցուցաբերվի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերից, ապա կարելի է արդյունքի սպասել: Ռուսաստանը պատրաստ է նման պայմանավորվածությունների երեշխավորի դերում հանդես գալ: Դրանում է կայանում ընդհանուր մոտեցումը «սառեցված հակմարտությունների» նկատմամբ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Իր հերթին, Ժակ Շիրակը հաստատել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են այսպես կոչված «սառեցված հակմարտությունները» Կովկասում, Մոլդավիայում, որտեղ «Եվրամիությունը եւ Ռուսաստանը պետք է միավորեն իրենց ջանքերը հանուն խաղաղության»,- հայտնում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը: