ՀՀ կառավարության հունիսի 10-ի նիստի որոշմամբ Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով 2015 թվականի երկրորդ եռամսյակում անհատույց տրամադրվի 1 մլրդ դրամ:
Գումարը կհատկացվի գյուղատնտեսության նախարարությանը 2015-ի պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան և ձկան վերամշակման գործարան:
Սևանի իշխանի մանրաձկան վերամշակման գործարանի ստեղծումը նախատեսվում էր 2014 թվականի Կառավարության որոշմամբ, որը հանդիպել է էկոլոգների բուռն քննադատությանը: