18 հունիսի 2015 - 16:34 AMT
Amazon-ը ներկայացրել է նոր Kindle Paperwhite-ը

Ամերիկյան Amazon.com ընկերությունը, որը մասնագիտանում է համացանցում ապրանքների և ծառայությունների վաճառքի ոլորտում, ներկայացրել է էլեկտրոնային գրքերի ընթերցանության համար նախատեսված Kindle Paperwhite նոր սարքը:

Kindle Paperwhite էկրանի թողունակությունը 300ppi է, ինչը 2 անգամ ավելի է, քան նախորդ մոդելինը: Սարքը նոր տառատեսակ ունի` Bookerly, մշակված հատուկ Kindle-ի համար, ինչպես նաև տեքստի հատուկ տեղադրում, ինչը թույլ կտա ավելի հարմարավետ ու հաճելի դարձնել ընթերցանությունը:

Սարքը վաճառքում կհայտնվի 2015-ի հունիսի 30-ին և արդեն մատչելի է նախնական պատվերների համար: Նոր Kindle Paperwhite-ի գինը 199 դոլար է` մոտ 95 հազար դրամ գործող փոխարժեքով:

Amazon Kindle-ը էլեկտրոնային գրքերի ընթերցանության համար նախատեսված սարքերի շարք է, որը թողարկում է Amazon.com ընկերությունը: Amazon Kindle-ը թույլ է տալիս օգտատերին էլեկտրոնային գրքեր, ամսագրեր, բլոգեր և այլ թվային մեդիատվյալներ գնել, բեռնել, թերթել ու ընթերցել անլար ցանցի միջոցով: Amazon Kindle սարքերը ունեն E-Ink էլեկտրոնային թանաքի տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված դիսփլեյ`վերջին սերունդը մշակում է մոխրագույնի 16 երանգ թղթի վրա ընթերցանության տպավորություն ստեղծելու համար` էլեկտրականության նվազագույն ծախսով:

Amazon.com, Inc-ը էլեկտրոնային գործառնությունների ամերիկյան ընկերություն, տեղակայված Վաշինգտոնում։ Ամերիկայի միացյալ նահանգներում այն հանդիսանում է ինտերնետային մանրածախ առևտրի ամենամեծ վաճառողը։Amazon.com կայքն իր գործունեությունը սկսել է որպես առցանց գրախանութ, սակայն շուտով սկսում վաճառել DVD սկավառակներ, VHS երիզներ, ձայնասկավառակներ, վիդեո և MP3 հոսքերի և բեռնումների ծառայություն, ծրագրեր, տեսախաղեր, էլեկտրական սարքեր, կահույք, սնունդ, խաղալիքներ և զարդեր։

Ընկերությունը նաև արտադրում է էլեկտրական սարքեր` Amazon Kindle էլեկտրոնային գրքեր, Fire պլանշետային համակարգիչներ, Fire TV հեռուստատեսության և Fire Phone հեռախոս, ինչպես նաև համակարգչային ամպային ծառայություններ։