ԵԱՀԿ Մինսկի խումբը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը: Այս մասին ասել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ ԱՄՆ անկախության օրվա առիթով միջոցառման ընթացքում:
«Երկու երկրի նախագահները հանդիպման ժամանակ հնարավորություն կունենան քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացման ուղիները»,– ասել է Սեկուտան, գրում է Trend գործակալությունը։
Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացել է 2014-ի հոկտեմբերի 27-ին, Փարիզում: Այդ ժամանակ նախագահները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև կայացել է Սարգսյան-Օլանդ-Ալիև եռակողմ հանդիպումը։