4 հոկտեմբերի 2006 - 15:47 AMT
Ռուսաստանից Վրաստան եւ հակառակ ուղղությամբ չվերթերի համար տարանցիկ երկիր է ընտրվել Հայաստանը
Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությունը ավիացիայի դեպարտամենտի հետ համատեղ մշակել է ավիաչվերթերի նոր չվացուցակ, որտեղ որոշված է, թե ինչպես են ուղեւորները մեկնելու Վրաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ: Ըստ նոր չվացուցակի, Ռուսաստանից Վրաստան եւ հակառակ ուղղությամբ մեկնող ուղեւորների համար տարանցիկ երկիր է ընտրվել Հայաստանը: Ուղեւորները խնդիրներ չեն ունենա, Հայաստանից նրանք ազատ Ռուսաստան կհասնեն, հայտարարում են Վրաստանի ավիացիայի դեպարտամենտում, հաղորդում է Գրուզիա Online-ը: