4 հոկտեմբերի 2006 - 16:09 AMT
ԱՄՆ Սենատը վերջնականապես արգելափակել է ֆինանսական աջակցությունը Կարս-Բաքու երկաթուղու շինարարությանը
ԱՄՆ Սենատը վերջնականապես արգելափակել է ֆինանսական աջակցությունը Կարս-Բաքու երկաթուղու շինարարությանը նոյեմբերի 7 միջանկյալ ընտրությունների նախօրեին` նստաշրջանի վերջին օրը, հաստատելով Բանկային կոմիտեի սեպտեմբերի 21-ի որոշումը: Հիշեցնենք, որ կոմիտեի որոշման մեջ ասված էր, որ ԱՄՆ ներմուծման եւ արտահանման բանկը չի տրամադրի երաշխիքներ, վարկեր կամ այլ հնարավոր ֆինանսավորում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության համար, որը նախատեսվում էր կառուցել շրջանցելով Հայաստանը: «Մենք ողջունում ենք ԱՄՆ Սենատի կայուն դիրքորոշումն, ուղղված Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը լիովին շրջափակելու Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերի դեմ»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, հաղորդում է azbarez.com-ը: