4 հոկտեմբերի 2006 - 18:19 AMT
ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի նիստը հետաձգվել է
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի նիստը հետաձգվել է: Այդ մասին հաղորդել է Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցվիչ Ագշին Մեհտիեւը: Հիշեցնենք, որ նիստը պետք է տեղի ունենար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում, որն ընթանում է հոկտեմբերի 2-6-ը: Դեսպանը նշել է, որ վաղը տեղի կունենա ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնի հանդիպումը ադրբեջանական եւ հայկական խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ: Ենթակոմիտեի ղեկավարը կքննարկի Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի անդամների տարածաշրջան այցելելու հարցը, հաղորդում է «Թրենդը»: