25 հուլիսի 2015 - 12:19 AMT
Apple-ն արգելել է վաճառել Nest «խելացի» թերմոստատները

Apple ընկերությունը որոշել է հրաժարվել Google-ի հետ համագործակցության ևս մեկ ուղղությունից և դադարեցրել է Nest «խելացի» թերմոստատների վաճառքն իր խանութներում: Apple-ն առաջիններից մեկը սկսեց վաճառել Nest «խելացի» թերմոստատները, սակայն որոշեց հրաժարվել դրանց վաճառքից Google-ի կողմից այն գնելուց հետո:

Ավանդական թերմոստատներից Nest-ը տարբերվում է արդիական ծրագրային մասով: Օգտագործման առաջին օրվանից այն հաշվարկում է, թե որքան ժամանակում է տաքանում և սառում կացարանը, ինչպես նաև մանրակրկիտ կերպով վերլուծում է տիրոջ սովորությունները: Մոտ 1 շաբաթից սարքը սկսում է ինքնուրույն ճշգրտումներ անել կլիմայական սարքավորումների աշխատանքում: Այսինքն, եթե օգտատերը սովորաբար նվազեցնում է տան ջերմաստիճանը գիշերը, ապա շուտով թերմոստատը կսկսի դա անել ավտոմատ կերպով: Հաշվի է առնվում նաև եղանակը դրսում: Nest-ը նաև հետևում է, արդյոք տանը մարդ կա` դրա համար նա ունի շարժման ցուցիչներ:

Լիարժեք աշխատանքի համար պահանջվում է կայուն միացում ինտերնետին. դա թույլ կտա թերմոստատին ինքնաբերաբար թարմացումներ անել, իմանալ ընթացիկ եղանակն ու արձագանքել կառավարմանը դրսից: Միևնույն ժամանակ, բազային գործառույթների համար համացանցին միանալ պետք չէ: Տնային ռոութերին Nest-ը միանում է Wi-Fi-ով:

Nest թերմոստատների փոխարեն Apple-ի կայքում կարելի է ձեռք բերել Ecobee 3 թերմոստատը HomeKit հարթակով: Քանի որ Nest թերմոստատներն աշխատում են Google-ի Brillo հարթակի վրա, Apple-ը հազիվ թե վերադարձնի դրանք իր խանութների ապրանքատեսակների ցանկը:

HomeKit-ը ներկայացվեց որպես խելացի տան հարթակ 2014-ի ամռանը WWDC-ում: Ավելի վաղ Apple-ը հրաժարվել էր Bose ականջակալների վաճառքից, երբ այն ձեռք բերեց Beats ընկերությունը, սակայն ավելի ուշ դրանք կրկին հայտնվեցին Apple-ի խանութներում: Ընկերությունը նաև դադարեցրեց Fitbit և Jawboneֆիթնես-թրեքերների վաճառքը Apple Watch-ի թողարկումից հետո (Jawboneթրեքերներն ավելի ուշ վերադարձան Apple-ի խանութների ապրանքատեսակների ցանկը):

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):