3 օգոստոսի 2015 - 17:23 AMT
Հայ գիտակները՝ Սևծովյան բաց առաջնության «Բրեյն-Ռինգ» մրցաշարի գավաթակիր

Գիտակների հայկական ասոցիացիան ներկայացնող «Նուիխ-Թելսել» երևանյան թիմը հուլիսի 31-ից օգօստոսի 2-ը Բաթումում գիտակների ինտելեկտուալ խաղերի Սևծովյան Բաց Գավաթի 4-րդ առաջնությունում «Բրեյն ռինգ» մրցաշարում գավաթ է նվաճել: Այս մասին տեղեկացնում են Գիտակների հայկական ասոցիացիայից:

Առաջնության ընթացքում անցկացվել են նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Քո խաղը» և այլ ինտելեկտուալ խաղեր: Հայ գիտակ Ստեփան Սմբատյանը («Նուիխ-Թելսել») «Քո խաղը» մցաշարում դարձել է եզրափակչի մասնակից:

Աջարիայի մայրաքաղաքում ինտելեկտուալ խաղերին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Մոլոդովայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Իսրաելի և Լատվիայի գիտակները: Հայաստանը ներկայացված էր ութ թիմով:

2014-ին «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ հեռուստախաղի աշխարհի փոխչեմպիոն է դարձել հայաստանյան «Երևան» թիմը:

«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղը ստեղծվել է 1989-ին Օդեսայում: Այն եթեր է սկսվել հեռարձակվել 1990-ից, 2010-ին դարձել «ՏԵՖԻ-2010» ռուսական ազգային հեռուստատեսային մրցույթի հաղթող` լավագույն հեռուստախաղ անվանակարգում: