12 հոկտեմբերի 2006 - 14:09 AMT
Եթե Փարիզն ընդունի Հայոց ցեղասպանության մասին օրենքը, Անկարայում «ալժիրցիների ցեղասպանության» հուշարձան կկանգնեցվի
Անկարայի քաղաքապետարանի խորհուրդը որոշել է քաղաքում «ալժիրցիների ցեղասպանության» հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնել, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հաստատի օրինագիծն, որը պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար: Հուշարձանը, ինչպես գրում է «Էնի շաֆակ» թերթը հոկտեմբերի 11-ի համարում, կկանգնեցվի Անկարայի Փարիզյան խճուղում տեսանելի հատվածում, ինչի մասին անձամբ տեղեկացրել է քաղաքապետ Մելիխ Գյոքչեկը: Նշենք, որ մինչ այդ «ալժիրցիների ցեղասպանության» հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու որոշում էր կայացրել Ադանայի քաղաքապետարանը, հաղորդում է «Ազգ» թերթը: