15 օգոստոսի 2015 - 12:54 AMT
Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում միակ մեդալակիր է դարձել 56 կգ քաշային Արամ Ավագյանը՝ նվաճելով բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալից բացի, Ավագյանը նվաճել է նաև 2015-ի հոկտեմբերին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր:

52 կգ քաշային կարգում հանդես եկող Կորյուն Սողոմոնյանը թեև պարտվել է կիսաեզրափակիչ մենամարտում, բայց նրան հաղթած անգլիացի բռնցքամարտիկը դուրս է եկել եզրափակիչ, ինչը հնարավորություն է տվել այս քաշային կարգում նույնպես նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր:

Արամ Ավագյանը իր կարիերայում 3-րդ անգամ է դառնում Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Հայ բռնցքամարտիկը բրոնզե մեդալ էր նվաճել նաև 2013-ին, իսկ 2012-ին արժանացել էր արծաթե մեդալի: