Հելսինկի ամառային դպրոցի ավելի քան 50 անդամ՝ թուրք մտավորականներ, դասախոսներ, ուսանողներ, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբան Ալին Օզինյանի ուղեկցությամբ օգոստոսի 15-ին այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան: Պատվիրակության անդամներին Ցեղասպանության պատմության հետ ծանոթացրել է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Պատվիրակության անդամները եղել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ծանոթացել օրերս բացված «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրության հետ:
Պատվիրակությունը եղել է նաև Ցեղասպանության հուշահամալիրում, ծաղիկներ դրել և հարգել անմեղ զոհերի հիշատակը: Հանդիպման վերջում Հելսինկյան անսամբլեայի կազմակերպիչներն առանձին քննարկում ունեցան Դեմոյանի հետ:
2015-ի ապրիլից թանգարան են այցելել ավելի քան 300 Թուրքիայի քաղաքացի: