Անգլիական «Լիվերպուլը» կրկին հետաքրքրվել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով:
Լիվերպուլցիները պատրաստ են €21.5 մլն առաջարկել 26-ամյա ֆուտբոլիստի համար, Sport Mediaset-ին հղումով գրում է Tert.am-ը:
2015-ի փետրվարին բրիտանական thisisanfield.com-ն անդրադարձել է Մխիթարյանի` հնարավոր տրանսֆերին Դորտմունդի «Բորուսիա»-ից անգլիական «Լիվերպուլ»:
Օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է հանդիպել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Թուրինցիները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել €20 մլն:
2013-ին հայկական ֆուտբոլի պատմությունում իրադարձային տրանսֆեր է տեղի ունեցել. Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» է անցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանի տեղափոխման արժեքը կազմեց €27,5 մլն:
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» 5:0 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգին»: Այդ հանդիպմանը Մխիթարյանը հեթ-տրիկ ձևակերպեց: Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում հայ ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։