13 հոկտեմբերի 2006 - 15:54 AMT
Բուլղարիան անհրաժեշտ չի համարում Ղարաբաղի հարցով բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը
Բուլղարիան պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ գտնում է, որ բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը անհրաժեշտ չի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ստեֆան Դիմիտրովը: Նրա խոսքերով, կարեւորը բանակցություններին զուգահե նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության: «Պետք է ավելի ինտենսիվ աշխատել այդ ուղղությամբ: Եվրոպայի Խորհուրդը ոչ միայն բացառում է ռազմական գործողությունները կազմակերպության անդամ երկրների միջեւ, այլեւ պատերազմի քարոզչությունը: Բուլղարիան լիով համաձայն է այդ դիրքորոշման հետ»,- ընդգծել է Դիմիտրովը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ