Microsoft ընկերությունը կհրապարակի Windows 10-ի համար նախատեսված թարմացումների բովանդակության մասին տեղեկություններն ըստ դրանց կարևորության: Այսպիսով, եթե օպերացիոն համակարգում հայտնվի նոր օգտակար գործառույթ, ընկերության ներկայացուցիչներն անպայման կտեղեկացնեն դրա մասին, սակայն աննշան փոփոխությունները կարող են իրականացվել առանց օգտատերի իրազեկման:
Օգոստոսի 8-ին Microsoft ընկերությունը թողարկել է Windows 10 օպերացիոն համակարգի համար նախատեսված KB3081424 թարմացումը, որը պետք է շտկի ավելի վաղ գրանցված մի շարք խնդիրներն ու սխալները: Սակայն, ինչպես հայտնում է Softpedia ինտերնետ պորտալը, առաջին խոշոր թարմացումը տեղադրելու փորձերն անցանկալի արդյունքի են հանգեցնում: Մի շարք համակարգիչներում թարմացումը չի հաջողվում տեղադրել, թեև օգտատերը ստանում է ծրագիրը Windows-ի թարմացման կենտրոնից: Ըստ օգտատերերից ստացվող տեղեկությունների, KB3081424 տեղադրման գործընթացը, առաջ գնալով ընդամենը մի քանի տոկոսով, հանգեցնում է համակարգի վերբեռնման անդադար ցիկլի:
Մինչդեռ Reddit-ի ուշադիր օգտատերերը հերքել են այն տեղեկությունը, թե Microsoft-ը կարգելափակի ցանցահենային ծրագրային ապահովումն ու խաղերը Windows 10-ում: Ինչպես պարզվեց, լուրերի աղբյուրը սխալ է մեկնաբանել ընկերության արտոնագրային պայմանագրի տեքստը:
Հուլիսի 29-ին օգտատերերն արդեն հին օպերացիոն համակարգերը մինչև Windows 10 տարբերակը թարմացնելու համար անհրաժեշտ ֆայլեր են բեռնում: Օգտատերերը, որոնք ամրագրել էին օպերացիոն համակարգի թարմացման համար անհրաժեշտ պատճենը, ուշադրություն են դարձրել, որ կոշտ սկավառակի վրա հայտնվեց C:$windows.~BT կատալոգը, որտեղ տեղադրված են Windows 10 դիստրիբուտիվի տեղադրման ֆայլերը: Շուտով խանութներում կհայտնվեն նոր օպերացիոն համակարգերով առաջին համակարգիչներ
Նոր օպերացիոն համակարգը կարող է աշխատել սմարթֆոններում, պլանշետներում, սեղանի համակարգիչներում, ընկերությունների համար նախատեսված Surface Hub 84-դյույմանոց թաչսքրինում, Surface Hub համալրված իրականության ակնոցներում: Ընդ որում էկրանի որոշակի չափի համար հավելվածը Windows 10-ում կաշխատի նաև այլ չափի դիսփլեյով սարքում: Նոր տարբերակն ունի նոր Edge բրաուզեր, ստանդարտ հավելվածներ, Cortana օգնական և այլ թարմացումներ:
Նույն համակարգչում Windows 10 նոր օպերացիոն համակարգը երկրորդ անգամ տեղադրելու դեպքում ակտիվացման բանալի կիրառելու անհրաժեշտություն չկա: Microsoft-ը փոխել է ակտիվացման կանոնները Windows 10-ի տնային և պրոֆեսիոնալ տարբերակներում: Այսուհետ սարքի մասին տեղեկատվությամբ արտոնագրի ու հարթակի տարբերակի (Home կամ Pro) կարգավիճակը պահպանվում է «ամպում», արդյունքում օգտատերը կարող է բաց թողնել համապատասխան ստուգումը նորի վերատեղադրման դեպքում: ՕՀ նախորդ տարբերակներում օգտատերը ստիպված էր կրկին կիրառել ակտիվացման բանալին: