13 հոկտեմբերի 2006 - 19:27 AMT
ԵՄ-ն չի պատրաստվում խառնվել Ռուսաստանի եւ Վրաստանի հակամարտությանը
Եվրամիությունը «չի ցանկանում խառնվել Ռուսաստանի եւ Վրաստանի հակամարտությանը»: Այդ մասին լրագրողներին բելգիական մայրաքաղաքում հայտարարել է Հարավային Կավկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: ԵՄ-ն, նրա խոսքերով, վախենում է, որ հակամարտությունը «կարող է տարածվել» ողջ տարածաշրջանում: Սեմնեբին նաեւ քննադատել է Վրաստանի ղեկավարությանը, որը, ինչպես նա ասաց, «չի կարողացել ընդհանուր լեզու գտնել Աբխազիայի եւ Հարվային Օսիայի հետ եւ հանդես է եկել սադրիչ հայտարարություններով»,- հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ: