16 հոկտեմբերի 2006 - 18:55 AMT
Հայաստանում Ռումինիայի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաե Իորդակեի հետ` վերջինիս դիվանգիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Կողմերը համատեղ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն են հայտնել միմյանց` համոզմունք հայտնելով, որ հայ-ռումինական կապերը հետայսու եւս զարգացում կապրեն: Անդրադարձ է կատարվել Ռումինիայի նախագահի վերջերս Հայաստան կատարած այցին: Նշվել է, որ ձեռք բերված կոնկրետ համաձայնությունները լավ հիմք են համագործակցությունն առաջ մղելու համար, հայտնում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: